«Մենք նախկինի պես Ղրիմը դիտում ենք որպես Ուկրաինայի բաղկացուցիչ մասը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ Ղրիմը վերադարձնել Ուկրաինային»,- հունիսի 3-ին լրագրողներին ասել Է Ռասմուսենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստի բացումից առաջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները և Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները: Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ՆԱՏՕ-Ուկրաինա և ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձևաչափով: