Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 181 մարդ, այդ թվում՝ 59 զինծառայող, ևս 293-ը վիրավորվել է, հայտարարել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին:
Ավելի վաղ Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության մասնակից զինծառայողները կրել են 650 կորուստ: Իրենց հերթին՝ Կիևի իշխանությունները հայտնել էին Դոնեցկի օդանավակայնում բախումների ընթացքում 200 սպանված անջատողականի մասին։