Միջազգային 

Բարաք Օբաման Արևելյան Եվրոպայի պաշտպանությունն համարել Է ԱՄՆ անվտանգության երաշխիքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Արևելյան Եվրոպայի պաշտպանությունն համարել Է Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքը և հայտարարել, որ տարածաշրջանի պաշտպանության պարտավորությունները սրբազան են ԱՄՆ-ի համար:

 

«Լեհաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մյուս դաշնակիցների հանդեպ անվտանգության ոլորտի  պարտավորությունները մեր իսկ անվտանգության անկյունաքարն են, ուստիև սրբազան են»,- Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու ներկայությամբ հայտարարել Է Օբաման Վարշավայում, ուր հունիսի 3-ին այցով ժամանել Է Միացյալ Նահանգների նախագահը:

 

Հենց «Օկենչե» օդանավակայանում ԱՄՆ-ի ու Լեհաստանի ղեկավարները հանդիպում են ունեցել F-16 կործանիչների լեհ և ամերիկացի զինվորական օդաչուների հետ:

 

Հունիսի 3-ին ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ կվարի Կոմորովսկու հետ, ինչպես նաև հանդիպում կունենա երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: ԱՄՆ-ի ղեկավարը կմասնակցի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների ղեկավարների հետ հանդիպմանը: Սպասվում Է, որ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի նկատմամբ, տարածաշրջանի անվտանգության հարցերը, այդ թվում՝ Էներգետիկական անվտանգության խնդիրները, ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովին նախապատրաստվելը:

 

Հունիսի 4-ին պլանավորված Է Օբամայի հանդիպումը Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից