Միջազգային 

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սաբինե Բերգերը` ԱՀԿ մասին

Ռուսաստանը, կասկածի ենթարկելով Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) «Երրորդ Էներգափաթեթը», խարխլում Է այն հարցերի համաձայնեցման շուրջը տարեսկզբին ստեղծված ԵՄ-ՌԴ աշխատանքային խմբի հիմքը, որոնք կապված են ԵՄ-ի օրենսդրությանը «Հարավային հոսք» նախագծի համապատասխանության հիմնախնդիրների ամբողջության հետ: Այդ մասին հունիսի 3-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սաբինե Բերգերը: 

 

Ավելի վաղ Ռուսաստանը դատական քննություն Է սկսել ԱՀԿ-ում Եվրամիության Երրորդ Էներգափաթեթի շուրջը: Այդ փաստաթուղթը գազ արդյունահանող ընկերություններին թույլ չի տալիս լինել տարածաշրջանում գտնվող մայր գազատարների սեփականատերեր, ինչը լուրջ արգելքներ Է ստեղծում «Հարավային հոսքի» համար:

 

«Այս առնչությամբ Եվրահանձնաժողովն առաջարկում Է Էներգետիկական անվտանգության իր ռազմավարության շրջանակներում դադարեցնել «Հարավային հոսք» նախագիծը, նախքան այն լիովին կհամապատասխանեցվի ԵՄ-ի օրենսդրությանը: Եվ այդ նախագիծը պետք Է վերանայվի ԵՄ-ի Էներգետիկական անվտանգության լույսով»,- ասել Է Բերգերը Բրյուսելում կայացած ճեպազրույցում:  

  

«Հարավային հոսքը» Սև ծովով Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ 63 միլիարդ խորանարդ մետր կարողությամբ գազատարի կառուցման վերաբերյալ «Գազպրոմի» գլոբալ ենթակառուցվածքային նախագիծն Է՝ բնական գազի արտահանման ուղեգծերի դիվերսիֆիկացման և տարանցիկ ռիսկերի բացառման նպատակով:

 

Նույն շարքից