IT 

Սմարթֆոնը սպանում է քունը

analitik.am

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ քնելուց առաջ սմարթֆոնների օգտագործումը կարող է անքնություն առաջացնել:


Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների կարծիքով քնի խանգարումների պատճառն արհեստական լույսն է, որի ճառագայթներն ունեն որոշակի երկարություն ու ճնշում են մելատոնինի արտադրությունը: Հայտնի է, որ մելատոնինը նպաստում է մարդու քնելուն:


Մասնագետների խոսքով՝ մարդու համար առավել վտանգավոր են էներգախնայող լուսադիոդները, որոնք օգտագործում են հեռուստացույցների էկրաններում, մոնիտորներում, ինչպես նաեւ սմարթֆոնների էկրաններում: Մասնագետները խորհուրդ են տալիս 22-00 ընկած ժամանակահատվածում անջատել սմարթֆոնները:

Նույն շարքից