Վրաստանի և Շվեյցարիայի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին և Դիդիե Բուրկհալտերը հունիսի 3-ին Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլսիում նշել են երկրում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքի վերականգնման կարևորությունը:
«Մենք ուրախ ենք, որ Վրաստան Է այցելել Շվեյցարիայի նախագահը և ԵԱՀԿ-ն գործող նախագահը: Այս այցը շատ կարևոր Է Վրաստանի ապագայի համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ պաշտոնակցին վրաց-ռուսական հարաբերություններում Շվեյցարիայի ունեցած դերի համար: Մենք քննարկեցինք Աբխազիայում առկա բարդությունները և խոսեցինք Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության նոր ձևաչափերի մասին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ի առաքելությունը կվերսկսի աշխատանքը մեր երկրում»,-ասել Է Մարգվելաշվիլին:
Իր հերթին Բուրկհալտերն ընդգծել Է Վրաստանի և Շվեյցարիայի սերտ համագործակցության և պաշտոնական Թբիլիսիի վերահսկողության տակ չգտնվող Աբխազիայի ու Ցխինվալի տարածաշրջանի տարածքներում կայուն իրադրության ապահովման կարևորությունը:
Բուրկհալտերը հունիսի 2-ի երեկոյան Թբիլիսի Է ժամանել Ադրբեջանից, Հարավային Կովկասում շրջագայության շրջանակներում: Այցի ընթացքում նա եղել Է Ցխինվալի տարածաշրջանի հետ վարչական սահմանի Էրգնեթի վրացական գյուղում և մասնակցել Միջադեպերի կանխման և հակազդման մեխանիզմի շրջանակներում կայացած հանդիպմանը: Ավելի ուշ պլանավորված են նրա հանդիպումները Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, հաղորդել Է «Նովոստի Գրուզիան»: