Եվրոպայի սոցիալական մոդելը քայքայվում Է խիստ խնայողության և քաղաքացիների սոցիալական պաշտպանության պետական ծախսերի կտրուկ կրճատման քաղաքականության պատճառով, որը ԵՄ-ի երկրները վարում են տարածաշրջանի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում:
Շարունակվող գործազրկության, ցածր աշխատավարձերի և բարձր հարկերի ֆոնի վրա այդ միջոցառումները հանգեցրել են աղքատության և սոցիալական շերտավորման աճի:
Ինչպես կարծում են ԱՄԿ-ի փորձագետները, կարճաժամկետ հակաճգնաժամային բարեփոխումները քայքայում են այն սոցիալական մոդելը, որը Եվրոպայում ձևավորվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և որն օգնել Է կրճատելու աղքատների թիվը և բարելավելու բնակչության բարեկեցությունը:
Սակայն եվրոգոտու ճգնաժամի սկսվելուց հետո Եվրոպայի կառավարությունների մեծ մասը դիմեցին «ծախսերի վաղաժամ կրճատման», և ճգնաժամի հաղթահարման հիմնական դժվարությունները բաժին ընկան հասարակ քաղաքացիներին:
Ընդհանուր առմամբ սոցիալական ծախսերի կրճատումը վերաբերել Է 123 միլիոն եվրոպացիների, այսինքն՝ Եվրամիության ամբողջ բնակչության 24 տոկոսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: