Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կհանդիպեն հունիսի 5-ին Փարիզում, այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին։
«Քննարկման կենտրոնում կլինեն Ուկրաինան, մասնավորապես՝ նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունը, ինչպես նաև Սիրիան՝ քիմիական զենքի դուրս բերման հարցերով»,- նշել է Փսակին։
Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի Փարիզ կատարելիք այցերի նախօրեին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կուղեկցեն Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին։