Այսօր «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում ստացած վնասվածքի լրջությունը:
Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում տանտերերի պաշտպան Քրիս Սմոլինգը «վրաերթի» ենթարկեց արգենտինացուն, ինչի արդյունքում վերջինիս դեմքն ամբողոջությամբ արյան մեջ էր:
Բախումից հետո Մեսսին խնդիրներ է ունեցել շնչառության հետ, ստիպված է եղել բերանով շնչել, իսկ ընդդմիջմանը պարզվել է, որ նա քթի կոտրվածք չունի:
Ամենայն հավանականությամբ Մեսսիի քթի միջնապատը ճաքել է:
Եթե հաստատվի վերանոշյալ ենթադրությունը, Մեսսին բաց կթողնի մի քանի օր, սակայն պատրաստ կլինի կարմիր սատանաների դեմ պատասխան խաղին: