Միջազգային 

Սիրիայի ընտրությունների արդյունքների մասին կհայտարարվի 24 ժամից ոչ շուտ

Սիրիայում կեսգիշերին փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը:  Սիրիայի քաղաքացիները հունիսի 3-ի տարբեր ժամերին՝ առավոտյան և կեսօրից հետո, մեծ ակտիվություն են ցուցաբերել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ 5 ժամով երկարաձգվել է ընտրությունների ընթացքը: Սիրիայի ընտրությունների արդյունքների մասին կհայտարարվի 24 ժամից ոչ շուտ: ԿԸՀ-ի նախագահ Հիշամ աշ Շաարը նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն միաժամանակ, որևէ նախնական արդյունք չի հրապարակվի:

 

Սիրիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել իր քաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասակցելու համար:

 

Նույն շարքից