ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի հետ:
Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել միասնական շահերից բխող ռազմավարական համագործակցությունը: Նաև նշվել է, որ առաջիկա օրերին նախագահ Օբաման կհանդիպի Սիսիի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հրավիրել է Եգիպտոս՝ մասնակցելու երդմնակալության արարողությանը: Սա կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունները բարելավելու համար, որոնք դադարեցվել էին 1980-ին: