Միջազգային 

Ռասմուսենը հաստատել Է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրվելու մասին դաշինքի գագաթնաժողովի որոշումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անգերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է, որ դաշինքի անդամ երկրները, հավատարիմ մնալով Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, չեն ընդունում Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը:

 

Ռասմուսենի խոսքով՝ նիստի մասնակիցները կքննարկեն այն հետևանքները, որ Ուկրաինայի ճգնաժամն ունի «Վրաստանի, տարածաշրջանային ու եվրատլանտյան անվտանգության համար»:

 

Ռասմուսենը նշել Է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարները, որոնք Բրյուսելում հերթական հանդիպումը կանցկացնեն հունիսի երրորդ տասնօրյակում, գնահատական կտան այն առաջընթացին, որը Վրաստանը ձեռք Է բերել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին: 

 

«Դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարները ՆԱՏՕ-ին անդամագրվելու նպատակով Վրաստանի գործադրած ջանքերը կքննարկեն ամսվա վերջին կայանալիք հանդիպմանը: Ես վստահ եմ, որ մեր առաջիկա գագաթնաժողովում (դաշինքի գագաթնաժողովը սեպտեմբերին նախատեսվում Է անցկացնել Ուելսում) կգնահատի Վրաստանի ձեռք բերած առաջընթացը»,-ասել Է նա:

 

Ռասմուսենը հավաստել Է, որ ուժի մեջ Է մնում ՆԱՏՕ-ի՝ 2008 թվականի ապրիլի գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ Վրաստանը ժամանակի ընթացքում կդառնա դաշինքի անդամ: «Մենք հետևում ենք 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը. Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա այն պայմանով, որ նա կհամապատասխանի անդամակցության չափանիշներին»,-նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

Նույն շարքից