Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը հայտարարել է, որ իր կարգադրությամբ երկրի նախագահ Օմար ալ Բաշիրը կալանավորվել է:
«Ես հայտարարում եմ ռեժիմի փոփոխության և այդ ռեժիմի ղեկավարի ձերբակալության մասին»,-հայտարարել է նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, նախագահը հրաժարական է տվել: