ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունիսի 4-ին Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպում Է ունեցել Ուկրաինայի ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումը տեղի Է ունեցել Վարշավայի «Մարիոտ» հյուրանոցում, որտեղ իջևանել Է ԱՄՆ-ի ղեկավարը:
Բանակցությունները տևել են շուրջ կես ժամ: Հայտնի Է, որ Օբամայի հետ զրուցելուց առաջ Պորոշենկոն հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Օբաման և Պորոշենկոն քննարկել են Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի ուժային կառույցների պատրաստման հարցում օգնություն ցուցաբերելու հնարավոր ուղիները: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ «յոթնյակի» երկրների գագաթնաժողովը կարևոր կլինի Պորոշենկոյին միջազգային աջակցություն հայտնելու համար:
Պորոշենկոն Վարշավայում կհանդիպի նաև Ֆրանսիայի և Ֆինլանդիայի նախագահների հետ: Ավելի վաղ այստեղ տեղի Է ունեցել Պորոշենկոյի բանակցությունները Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: