Տնտեսություն 

2006 թվականից հետո առաջին անգամ Վրաստանը ռուսական գազ կգնի

Վրաստանը պայմանավորվել է Գազպրոմի հետ փոքր ծավալով գազ գնելու հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և զարգացման նախարար Գեորգի Քաբուլիան՝ չհայտնելով, թե ինչ ծավալների մասին է խոսքը:

Վրացի նախարարը նաև չի հայտնել, թե ինչ կարժենա վրացական կողմին գազի ձեռք բերումը:

Նշենք, որ Վրաստանը Ռուսաստանից գազ չէր գնում 2006 թվականից հետո: Թբիլիսին, սակայն, ստանում էր Հայաստան հասնող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2018 թվականին ռուսական կողմը տրանզիտի համար վճարում էր արդեն գումարով:

 

Նույն շարքից