Միջազգային 

«Վրացական երազանքն» անայլընտրանքային քաղաքական ուժ Է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերստին հայտարարել Է, որ ինքնակառավարման տեղական մարմինների առաջիկա ընտրությունների արդյունքներով ամբողջ երկրում չպետք Է մնա «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ոչ մի ներկայացուցիչ:

 

Առաջին անգամ նման հայտարարություն Վրաստանի վարչապետն արել Էր մայիսի 31-ին Գուրիայի տարածաշրջանի բնակչության հետ կայացած հանդիպման ժամանակ, ինչը հարուցել Էր քաղաքական ընդդիմախոսների և ոչ կառավարական հատվածի  խիստ քննադատությունը: «Մենք պետք Է ազատվենք բոլոր «ազգայնականներից»՝ առանց մնացորդի, քանի որ նրանք ստախոսներ են, և նրանք ավերեցին երկիրը»,- ասել Է նա:

 

«Անշուշտ, դա ոչ միայն մեր, այլև բնակչության ցանկությունն Է: Պարզապես այստեղ մեր ցանկությունները համընկել են»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին հունիսի 4-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

 

Վարչապետն ասել Է, թե ինքը «հավատում Է, որ այդպես Էլ կլինի, որովհետև «Վրացական երազանքը» անայլընտրական քաղաքական ուժ Է: Մենք հինգ գլուխ բարձր ենք կանգնած ցանկացած քաղաքական ուժից, առավել ևս «Ազգային շարժումից»:

 

Նույն շարքից