Միջազգային 

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների վերականգնման մասին

Բրիտանական կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի օգնի վերականգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները: Հունիսի 4-ին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր ամենամյա գահաճառում, որով նա հանդես Է եկել խորհրդարանի հերթական նստաշրջանի բացման կապկցությամբ:

 

«Միացյալ Թագավորությունն ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղություն ու անվտանգություն ապահովի Եվրոպայի սահմաններում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կայունացման համար, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային իրավունքի հարգման վրա»,- հայտարարել Է թագուհին իր ելույթում, որը նվիրված Է առաջիկա տարում երկրի նախարարների կաբինետի ներքին ու արտաքին քաղաքականության գերակայություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից