Միջազգային 

Նիկոլայ Բորդյուժան պահանջել է անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Լուգանսկում տեղի ունեցած մարտական բախումներից հետո կոչ Է արել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայում:

«Լուգանսկի կենտրոնական շրջանի հրթիռակոծման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում նոր զոհերը խորը վշտի զգացողություն են առաջացնում:

 

 

Կոչ ենք անում՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի հարավ-արևելքում և պայմաններ ստեղծել Դոնբասի խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցույց տալու համար»,-ասված Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Նույն շարքից