ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել հանդիպում անցկացնել ապստամբների արառաջնորդ Ռիեք Մաշարի հետ և վերջ դնել պատերազմին: Հունիսի 5-ին հաղորդել Է Քուվեյթի «Կունա» լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Սուդանի նախագահին առաջարկել է հունիսի 9-ին ապստամբների առաջնորդի հետ բանակցություններ վարել և քննարկել հաշտության գործընթացն այն համաձայնագրի շրջանակներում, որը 2014 թվականի մայիսի 9-ին ստորագրվել Է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Նա ընդգծել Է, որ «երկու կողմերն Էլ պետք Է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները»:
2013 թվականի վերջին Ջուբայում զինված անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Քիիրը հայտարարել Է, որ երկրում տեղի Է ունեցել պետական հեղաշրջման փորձ, և ապստամբների պարագլուխ Մաշարին մեղադրել Է դրա կազմակերպման մեջ: Հակամարտությունը հանգեցրել Է բազմաթիվ զոհերի՝ Հարավային Սուդանին, որը 2011 թվականին անջատվել Է Սուդանից, դնելով հումանիտար աղետի եզրին:
2014 թվականի մայիսին հաղորդվել Է, որ Քիիրը և Մաշարը կնքել են հաշտության համաձայնագիր: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ Հարավային Սուդանի կառավարության բանակը և ապստամբներն ընդհարումներ են սկսել՝ խախտելով զինադադարի պայմանները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: