Սպորտ 

Այլ ճանապարհ, ապագայում շատ ուժեղ ֆուտբոլ ունենալու, չկա

analitik.am

Ինչպե՞ս են ի հայտ գալիս լավ ֆուտբոլիստները, տաղանդները, ապագա աստղերը: Ուսումնասիրում եմ այս թեման ու նախնական եկել եմ այն եզրահանգման, որ նրանք հիմնականում կամ սոցիալական ոչ լավ պայմաններում ապրող ընտանիքների երեխեքն են, կամ ապրել են մայրաքաղաքներից, կենտրոններից հեռու: Իհարկե սա օրինաչափություն չէ, բայց ճշմարտության տարրեր հաստատ կան:

Հիմա վերադառնանք Հայաստան՝ մենք կարելի է ասել՝ օգտագործում ենք Հայաստանի կեսի ֆուտբոլային ներուժը, քանզի մարզերում հիմնականում չկան ֆուտբոլով զբաղվելու համար պայմաններ ու այսպես կորցրել ենք հսկայական ներուժ, տաղանդավոր երեխաների: Սա հաշվի առնելով է, որ ֆուտբոլային ենթակառուցվածների զարգացման ողջ պոտենցիալը ուղղվում են մարզեր, կառուցվելու են դաշտեր գյուղական համայնքներում, կամ մերծակա տարածքներում, գործող թիմերին ու խմբակներին ցուցաբերում ենք գույքային աջակցություն և այլն այլն:

Եթե այսօր քիչ երևացող ու քիչ հայտնի այս քայլերը չարվեն, վաղը մենք նորից ունենալու ենք լավ ֆուտբոլիստների քիչ թիվ, ինչը ազդելու է ակումբների և հավաքականների խաղերի վրա:

Եթե կուզեք սա անվանեք ֆուտբոլային համահարթեցում, բայց այլ ճանապարհ ապագայում շատ ուժեղ ֆուտբոլ ունենալու չկա:

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից