Միջազգային 

G7-ի ղեկավարները հանդես են եկել Ուկրաինայում «խաղաղության և համաձայնության հուշագրի» կիրառման օգտին

G7-ի երկրների ղեկավարները  Ուկրաինայի ուժային կառույցների գործողությունները երկրի արևելքում որակել են զուսպ և հանդես են եկել «խաղաղության և համաձայնության հուշագրի» շուտափույթ կիրառման օգտին: Այդ մասին ասված է «յոթնյակի» աշխատանքային ընթրիքի արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

 

«Մենք կոչ ենք անում անօրինական զինված կազմավորումներին՝ զինաթափվել: Մենք կոչ ենք անում Ուկրաինայի իշխանություններին՝ պահպանել զուսպ մոտեցումը օրինականության և կարգի վերականգնման գործողություններն իրականացնելիս»,- հայտարարել են G7-ի անդամ երկրների ղեկավարները:

 

Նրանք նաև ողջունել են «ազգային երկխոսությունը շարունակելու Ուկրաինայի իշխանությունների պատրաստակամությունը»: «Մենք ողջունում ենք Գերագույն ռադայի կողմից մայիսի 20-ին ընդունված «խաղաղության և համաձայնության հուշագիրը» և ցանկություն ենք հայտնում, որ այն արագորեն կիրառվի»,- նշվում է հաղորդագրության մեջ: Այդ փաստաթուղթը նախատեսում է, մասնավորապես, զորքերի հետկանչը երկրի արևելքից:

 

G7-ի ղեկավարները նաև կոչ են արել Ուկրաինայի խորհրդարանին ու կառավարությանը՝ շարունակել Սահմանադրական բարեփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից