Եվրոպական երկրները ռազմավարական սխալ են կատարել՝ որպես դաշնակից ընտրելով ԱՄՆ-ին, և պետք Է հասկանան, որ «վաղ թե ուշ Ամերիկան հարվածելու Է թիկունքից»,- հայտարարել Է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ճառով հանդես գալով այաթոլլա Ռուխոլլա Մուսավի Խոմեյնիի մահվան 25-րդ տարելիցի հիշատակի արարողությունների առթիվ, որը ժամանակակից Իրանի խորհրդանիշն Է և 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդը:
«Եվրոպայի երկրներն այժմ ԱՄՆ-ի հետ ընդհանուր շահեր ունեն, բայց նրանք պետք Է սպասեն այն օրվան, թե երբ Է Ամերիկան հարված հասցնելու թիկունքից: Եվրոպան ռազմավարական սխալ Է կատարել՝ որպես դաշնակից ընտրելով Վաշինգտոնին և լծվելով նրա շահերը ծառայելուն»,-«Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքի ինտերնետ-կայքը մեջբերում Է այաթոլլա Ալի Խամենեիի ելույթը:
Նա նաև կոչ Է արել հայրենակիցներին՝ չերկյուղել Իրանի դեմ «ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից»: «Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը ուղղակի ռազմական ագրեսիայի չի դիմի այն կորուստներից հետո, որոնք նա ունեցել Է Իրաքում և Աֆղանստանում»,-հայտարարել Է Իրանի հոգևոր առաջնորդը: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել Է, որ «Իրանը ապրում Է արտաքին դիմակայության ամենաբարդ փուլերից մեկը ողջ պատմության ընթացքում»: