IT 

Սմարթֆոնների համար ստեղծվել է ծրագիր, որը թույլ է տալիս «ներթափանցել» այլ մարդկանց կյանք

analitik.am

Հույն ծրագրավորողները բջջային հեռախոսների համար PeekInToo  անվամբ նոր ծրագիր են ներկայացրել: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է իր հեռախոսի էկրանին իրական ռեժիմում 12 վայրկյան հետեւել մեկ այլ մարդու կյանքին, հաղորդում է buro24/7-ը:


PeekInToo-ի օգտատերը հնարավորություն ունի աշխարհի քարտեզի վրա ընտրել մի կետ, համաձայնելով տվյալ կետում գտնվող անձի հետ, 12 վայրկյանով տեղափոխվել ընտրված վայր, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:


Ծրագրի հիմնական նպատակն է հետաքրքրության բավարարումը: Օրինակ, թե չի հաջողվել ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպմանը, կարող եք ծրագրի օգնությամբ մի քանի վայրկյանով զգալ մթնոլորտը, որը տիրում է տրիբունաներում:


Այս պահին ծրագիրը պատրաստ է App Store-ից ազատ բեռնելու համար, ինչպես նաեւ մշակվում է տարբերակ Android համակարգերի համար:

Նույն շարքից