Միջազգային 

Վրաստանի նախագահը հնարավոր Է` չմասնակցի Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել Է, թե չգիտի՝ ինքը կլինի արդյոք այն պատվիրակության կազմում, որը հունիսի վերջին Թբիլիսիից կուղևորվի Բրյուսել՝ ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

 

«Որոշումը կընդունվի ոչ թե իմ ցանկությամբ, այլ ելնելով անհրաժեշտությունից»,-լրագրողներին ասել Է Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որն ասել Է, թե իրեն հայտնի չԷ՝ կլինի արդյոք այն բանի անհրաժեշտությունը, որ երկրի նախագահը ներկա լինի Բրյուսելում կայանալիք արարողությանը:

 

«Ես կարծում եմ՝ այդ հարցը ցանկությամբ չեն լուծում: Այն երկրները, որտեղ նման դեպքերում այդ հարցը լուծվում Է ցանկությամբ, ժողովրդավարական չեն և հիմնված չեն իրավունքի նորմերի ու երկրի գերակա շահերի վրա: Բնականաբար, այդ հարցը կանտեսվի և որոշումը կընդունվի՝ ոչ թե իմ ցանկությամբ, այլ ելնելով անհրաժեշտությունից»,-ասել Է Մարգվելաշվիլին:  

 

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն ստորագրվելու Է հունիսի 27-ին Բրյուսելում, որտեղ հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Վրաստանից փաստաթղթի տակ ստորագրելու Է վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլին:

 

Մարգվելաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, թե կարծում Է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը պետք Է ստորագրի նախագահը, սակայն մտադիր չԷ «վիճարկել» հայտարարված որոշումն այն մասին, որ փաստաթուղթը կստորագրի վարչապետը:

 

Նախօրյակին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կտրականապես հերքել Է իր և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև իբր գոյություն ունեցող տարաձայնությունների վերաբերյալ լուրերը և լրագրողներին կոչ Է արել դրամատիկ գույներով չներկայացնել այդ թեման: «Ոչ մի տարաձայնություն իմ և Մարգվելաշվիլիի միջև գոյություն չունի… Մենք սովորական հարաբերություններ ունենք, ինչպիսին պետք Է ունենան վարչապետը և նախագահը»,-ասել Է Ղարիբաշվիլին:

 

Նա հայտարարել Է, որ «մեր արձանագրած տարբեր դիրքորոշումները նշանակում են, որ երկրում առկա Է իրական ժողովրդավարություն, ուստի ոչ մի ողբերգություն չկա, դեռ ավելին, նորմալ Է, երբ նախագահը և վարչապետը միանման չեն մտածում, չնայած նույն քաղաքական թիմի մեջ են»:

 

Նույն շարքից