«Ռուսաստանը չէր կարող թույլ տալ, որ Ղրիմը հանձնվեր ՆԱՏՕ-ին, ուր կարող էր ընդգրկվել Ուկրաինան իշխանափոփոխությունից հետո: Պետք չէր թույլ տալ, որ պատմական ռուսական տարածքը ընդգրկվեր ինչ-որ միջազգային ռազմական դաշինք, ընդ որում, երբ հենց Ղրիմի բնակիչները ցանկանում են լինել Ռուսաստանի կազմում, ներեցեք, բայց այլ կերպ մենք չէինք կարող վարվել»,-այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախագահը նշել է նաև, որ դեռևս անհանգստանում է, որ ՆԱՏՕ-ն կարող է մոտենալ Ռուսաստանի սահմաններին Ուկրաինայի հաշվին։ «Երբ մենք խոսում ենք Ուկրաինայի և ռազմական դաշինքների մասին, ապա, իհարկե, դա չի կարող չանհագստացնել, քանի որ այդ դեպքում, եթե, օրինակ, Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ռազմական ենթակառուցվածքը կմոտենա ռուսական սահմաններին։ Մենք չենք կարող դրա հանդեպ անտարբեր լինել»,- ասել է Պուտինը։