Միջազգային 

Վիտալի Կլիչկոն երդում է տվել Կիևի քաղաքագլխի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վիտալի Կլիչկոն երդում է տվել Կիևի քաղաքագլխի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:  Ինչպես հունիսի 5-ին Կիևի քաղխորհրդի առաջին նստաշրջանում հայտարարել է Կիևի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Տերեշչենկոն, Կլիչկոն պաշտոնապես դարձել է քաղաքապետ, տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ի: 


«Կլիչկոն պաշտոնապես դարձել Է Կիևի քաղաքապետ և կստանա Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի վկայական»,-ասել է Տերեշչենկոն:


Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Կլիչկոն Կիևի քաղաքապետի ընտրություններում ստացել է մայրաքաղաքի բնակիչների ձայների  մեծամասնությունը՝ 56,7 տոկոս (765 հազար 20 ձայն):


Հունիսի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Կլիչկոյին զրկել Է պատգամավորական մանդատից:

Նույն շարքից