Միջազգային 

Եգիպտոսի ԱԳՆ-ը հանդիմանել է Թուրքիային

Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Կահիրեում Թուրքիայի դեսպանատան խորհրդականին կանչել է նախարարություն և բողոք հայտնել Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների արած անհարկի հայտարարությունների առնչությամբ: Այս մասինհայտնում է թուրքական odatv.com լրատվական կայքը:

 

Թուրք դիվանագետին արտգործնախարար Նեբիլ Ֆեհմիի հանձնարարությամբ ԱԳՆ է հրավիրելԵգիպտոսի արտգործնախարարության պաշտոնական խոսնակ Բեդիր Աբդուլաթին, ով նրան ասել է, որ Եգիպտոսում անցկացված նախագահական ընտրությունների` Թուրքիայի կողմից քննադատություններն ու սխալ մեկնաբանություններն անընդունելի են պաշտոնական Կահիրեի համար:

 

Բեդիր Աբդուլաթին թուրք գործընկերոջը հայտնել է, որ երկրում անցկացված նախագահական ընտրությունները կայացել են թափանցիկ մթնոլորտում և տեղական, տարածաշրջանային ու միջազգային դիտորդների վերահսկողությամբ:

 

Եգիպտոսի ԱԳՆ խոսնակը թուրք խորհրդականին հիշեցրել է, որ Եգիպտոսը կարող էր քննադատել մարտին Թուրքիայում խոշոր թերություններով և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին կեղծարարություններով անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, սակայն, խուսափել է դա անել:

 

 

Նույն շարքից