Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը վերստին կքննարկվի Եվրամիության՝ հունիսի 26-27-ը կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը՝ ամփոփելով արդյունաբերապես զարգացած յոթ պետությունների ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները:
Պատժամիջոցների վերաբերյալ ոչ մի որոշում հունիսի 5-ին չի ընդունվել: