Եվրամիությունը «Բոկո Հարամ» խմբավորումը ներառել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այդ մասին հայտնել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը:
«Դա վկայում Է այն մասին, որ Եվրամիությունը վճռականորեն դատապարտում Է «Բոկո Հարամ»-ի զինյալների անընդունելի բռնությունները և հաստատակամորեն աջակցում Է Նիգերիային ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Associated Press գործակալությունը, Նիգերիայի հյուսիսումգտնվող Բոռնո նահանգի երեք բնակավայրերում առնվազն 200 մարդ զոհվել «Բոկո Հարամ» կազմակերպության զինյալների ասպատակությունների հետևանքով:
Հաշվեհարդարի վերաբերյալ տեղեկատվությունը հավաստել Է նահանգից սենատոր Մոհամեդ Ալի Նդումեն, ինչպես նաև անվտանգության ուժերի մի խումբ սպաներ:
Զոհվածների թվաքանակի վերաբերյալ ստույգ տվյալներ առայժմ հայտնի չեն:
Նախօրյակին զինյալները գրոհել Էին Բոռնո նահանգի Ատագարա, Ամուդա և Նգոշե գյուղերի վրա: Այդ գրոհի հետևանքով զոհվել Է 30 մարդ: Ականատեսների խոսքով՝ զինյալները գյուղերով անցել են պիկապներով՝ ինքնաձիգներից գնդակոծելով բնակիչներին և կրակի մատնելով անխտիր ամեն ինչ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: