Սուդանի Պաշտպանության նախարար Ավադ Մոհամեդ Ահմեդ իբն Աուֆը հայտարարել է, որ վայր է դնում ռազմական խորհրդի ղեկավարի պարտականությունները, որը ձևավորվել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո երկիրը ժամանակավորապես ղեկավարելու համար: Այս մասին հայտնում է Al-Hadath-ը:
Ռազմական խորհրդի նոր ղեկավար դարձել է ցամաքային ուժերի շտաբի նախկին պետ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանն, ով փետրվարին նշանակվել էր երկրի զինված ուժերի գլխավոր տեսուչ:
Ալ Բուրհանն արդեն երդվել է նոր պաշտոնում: