IT 

Ի՞նչ են ցուցադրել Լաս Վեգասում էլեկտրոնիկայի ցուցահանդեսում

analitik.am

Ավելի շատ սարքեր են համալրվում սենսորներով՝ սմարթֆոնների ու պլանշետների վրա հավելվածների հավաքման ու տեղափոխման համար: 

Այդ երևույթը, որը վաղուց կոչվում է «իրերի ինտերնետ», գերակշռել է Լաս Վեգասի կիրառական էլեկտրոնիկայի Consumer Electronic Show (CES) ցուցահանդեսում: 

Ընկերությունները մարդկանց առաջարկում են սարք, որը օգնում է իրականացնել առօրյա խնդիրներ՝ ատամների մաքրումից մինչև տան պաշտպանություն:

«Դա մասշտաբային է այն ամենից, որ ինչ-որ ժամանակ արվել է high-tech-ում»,- հայտարարել է Cisco-ի գլխավոր տնօրեն Ջոն Չեմբերսը:

WiFi Dacor Discovery iQ ձեռոց

Dacor-ը ներկայացրել է ջեռոց, որը միացված է ներկառուցված պլանշետին՝ Android-ի ղեկավարմամբ: Սարքը ղեկավարելու համար կարելի է օգտագործել սմարթֆոն, իսկ բաղադրատոմսերը բեռնել ցանցից:

EyeLock Myris տեսախցիկ

Voxx Electronics տեսախցիկը թույլ է տալիս ծածկագրային պաշտպանության համակարգը փոխել կենսաչափականի: 

Ռոբոտ խաղալիք Evollve Ozobot

Ozobot-ը նման է խաղալիք ավտոմեքենայի, որն ունի 3 սմ պարագիծ: Շնորհիվ օպտիկական սենսորի՝ այն կարող է շարժվել գծի ուղղությամբ, որը նկարված է հարթ մակերեսին կամ պլանշետի էկրանին: 

Տնային Blacksumac Piper կլիմատ քոնթրոլ 

Ներկառուցված տեսախցիկի օգնությամբ սարքը ստեղծում է տարածքի համայնապատկերը, իսկ սենսորների օգնությամբ ղեկավարում է ջերմաստիճանը, խովանությունը անգամ այն ժամանակ, երբ դուք բացակայում եք: 

Ֆիզիկական վիճակի Scanadu Scout սքաներ

Նույն շարքից