Միջազգային 

Մերկելը Պորոշենկոյին լիակատար աջակցություն է խոստացել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խոստացել է, որ իր երկիրն ամեն կերպ կաջակցի նրան: Այս մասին կանցլերը հայտարարել է երեկ՝ Պորոշենկոյի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

 

Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս շատ դժվար կացության մեջ է, և հենց այդ պատճառով էլ Գերմանիան ցանկանում է օգնություն ցուցաբերել վերջինիս: «Գլխավորն այն է, որ Ուկրաինայում բոլոր մարդիկ կարողանան ապրել խաղաղ և անվտանգ պայմաններում, իսկ տնտեսությունը զարգանա»,- ասել է կանցլերը:

 

Պորոշենոկոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մերկելին՝ արդեն իսկ ցուցաբերված օգնության համար: Նա հույս է հայտնել, որ իր՝ Ուկրաինայի նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուց հետո երկրի արևելքում առկա իրավիճակի խաղաղ կարգավորման հնարավորութուններ կստեղծվեն:

 

Պորոշենկոն նաև ընդգծել է, որ Ուկրաինան մեծ հույսեր է կապում Գերմանիայի աջակցության հետ: 

Նույն շարքից