Միջազգային 

Պենտագոնն անհանգստություն է հայտնել Չինաստանի ռազմական ուժերի արագ տեմպերով հզորացման կապակցությամբ

Պենտագոնը անհանգստություն է հայտնել Չինաստանի ռազմական ուժերի արագ տեմպերով հզորացման կապակցությամբ: Պենտագոնի ամենամյա զեկույցի ժամանակ ասվում է, որ ՉԺՀ-ի ռազմական ծախսերի աճը թույլ կտա Պեկինին ընդլայնել ազդեցության ոլորտը և դառնալ ԱՄՆ մրցակիցը միջազգային ասպարեզում:

 

Զեկույցի հեղինակները նշում են նաև, որ Վաշինգտոնի ռազմական ծախսերը նվազում են, իսկ Պեկինը ծախսում է միլիարդավոր դոլարներ ռադարներում դժվար հայտնաբերվող կործանիչների, կիբերզենքի,  անօդաչու ինքնաթիռների, ինչպես նաև ռազմածովային նավատորմի զարգացման համար:  

 

Պենտագոնի գնահատմամբ՝  2013 թվականին Չինաստանի իշխանությւոնները ռազմական ծրագրերին  համար առանձնացրել է ավելի քան 145 մլրդ դոլար:

 

 Պենտագոնի պաշտպանական ծախսերն այս տարի կազմել են մոտավորապես 580 մլրդ, չնայած ռազմական ծախսերի կրճատմանը, Վաշինգտոնը այժմ էլ  է այդ ոլորտում ծախսում ավելի շատ, քան որիևիցե երկիր, այդ թվում և Չինաստանը:   

 

Նույն շարքից