Միջազգային 

Սիրիացիների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին հզոր ուղերձ է Սիրիայի դեմ պատերազմ մղող երկրներին

Սիրիացիների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին հզոր ուղերձ է Արևմուտքին և Սիրիայի դեմ պատերազմ մղող երկրներին: Այս մասին նշել է Բաշար ալ Ասադը իրանական պատվիրակության ընդունելության ժամանակ՝ ավելացնելով, որ սիրիացիները վճռական են տրամադրված իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու հարցում:

 

Նախագահ Ասադը նաև նշել է, որ սիրիական ազգի հաղթանակները, ինչպես նաև Իրանի հաջողությունները մասնավորապես միջուկային հարցի վերաբերյալ և Մերձավոր Արևելքի շատ երկրներում դրական փոփոխությունները վստահություն են ներշնչում տարածաշրջանի ազգերի ապագայի համար:

Նույն շարքից