IT 

Adobe-ը նշել է տարվա ամենագլխավոր սոցկայքերի անունները

analitik.am

Adobe ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենախոշոր սոցկայքերի տասնյակը:

 

Վարկանիշային ցուցակը գլխավորում է Facebook սոցկայքը, որը փետրվարին կնշի իր 10-ամյակը։ Ըստ Adobe-ի տվյալների՝ կայքում գրանցված է մոտ 1.4 մլրդ հաշիվ։ Facebook-ի ամենաշատ հաշիվները գրանցված են ԱՄՆ-ում՝ ավելի քան 160 մլն։ Երկրների յոթնյակում են նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան, Թուրքիան և Մեծ Բրիտանիան։

 

Adobe-ի ցուցակում հաջորդում է YouTube կայքը՝ 1 մլրդ օգտատերերով, ինչպես նաև չինական Qzone և Weibo սոցկայքերը՝ 623 և 503 մլն օգտատերերով՝ համապատասխանաբար։

 

Այնուհետ հաջորդում են Twitter, Google+ և Linkedin կայքերը։ Ռուսական «ВКонтакте» սոցկայքը միակն է Եվրոպայից, որը հայտնվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Ռուսական կայքին հաջորդում է ևս մի չինական ծառայություն՝ Renren-ը։ Տասներորդ հորիզոնականը զբաղեցրել է Instagram կայքը։

 

2013թ. դեկտեմբերի վերջի տվյալների համաձայն՝ աշխարհի ամենախոշոր սոցկայքերում գրանցված է ավելի քան 5.7 մլրդ հաշիվ։ Հայտնի է, որ շատ ամերիկյան ծառայությունների հասանելիությունը Չինաստանում սահմանափակ է, այդ պատճառով էլ հեղինակություն են ձեռք բերել տեղական կայքերը։

 

Ցուցակի «ամենատարեց» սոցկայք է համարվում Friendster-ը՝ հիմնադրված 2002-ին (զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 115 մլն օգտատեր), «ամենաերիտասարդը»՝ 2013թ. թողարկված Twitter-ի Vine տեսածառայությունը (15-րդ հորիզոնական, 40 մլն օգտատեր)։

Նույն շարքից