Միջազգային 

Պուտինը ողջունել է Պորոշենկոյի` Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու դիրքորոշումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի դիրքորոշումը, ըստ որի` անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում: «Իտառ-տասս»-ի հաղորդմամբ` ՌԴ նախագահը նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կողմերը պետք է լինեն երկրի իշխանությունները և դաշնայնացման կողմնակիցները: Պուտինը գտնում է, որ Ուկրաինայի արևելքում օպերացիան անհրաժեշտ է անհապաղ դադարեցղնել:

 

ՌԴ նախագահը նախազգուշացրել է, որ ՌԴ-ն կպաշտպանի իր տնտեսությունը, երբ Ուկրաինան անդամակցի Եվրամիությանը:

 

Պուտինը նաև պատմել է ԱՄՆ նախագահի հետ շփման մասին: Նրա խոսքով` Օբամայի հետ խոսակցությունը եղել է իմաստալից:

 

Նորմանդիայում այսօր տեղի է ունեցել Պուտինի և Պորոշենկոյի երկկողմ հանդիպումը, որը տևել է 15 րոպե:

 

Նույն շարքից