Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հունիսի 13-15-ը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Եվրամիության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում Բարոզոն մի շարք հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմանի հարաբերությունների, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Եվրահանձնաժողովի նախագահը հունիսի 11-ին կայցելի Մոլդովա, իսկ 12-ին` Վրաստան: