Միջազգային 

Թուրքիային և Իսրայելին չի հաջողվել երկկողմ հարաբերությունների նորմալացման գծով համաձայնություն գալ

Թուրքիային և Իսրայելին  չի հաջողվել երկկողմ հարաբերությունների նորմալացման գծով համաձայնություն գրանցել «Մավի Մարմարա» նավի վրա միջադեպի քառամյա տարելիցի նախօրեին:


Փաստաթղի ստորագրման ենթադրյալ օրվա շեմին պաշտոնական Անկարան ոչ միանշանակ քայլ է կատարել` դիմելով Ինտերպոլ` Իսրայելի պաշտպանության բանակի նախկին բարձրաստիճան զինվորականներին ձերբակալելու պահանջով: Ցուցակի մեջ ընդգրկվել են անձինք, ովքեր, թուրքական կողմի կարծիքով, մասնակից են 2010 թվականի մայիսի 31-ին Միջերկրական ծովի արևելյան հատվածով Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող միջազգային նավաշարասյան կազմում թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրք քաղաքացիների զոհվելու մեջ:


Անկարան և Թել Ավիվը մոտ էին երկու երկրներրի միջև հարաբերությունների այդ միջազդեպի չորորդ տարելիցին երկկողմ ամբողջական կարգավորմանը, ինչի մասին վկայել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը` Bloomberg TV-ին ապրիլի 29-ին տված հարցազրույցում, և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` վերջերս թուրքական ԶԼՄ-ներին արած հայտարարությամբ:

Նույն շարքից