IT 

Google-ը կսկսի տան համար «խելացի տեխնիկա» արտադրել

analitik.am

Ամերիկյան Google Inc. IT-ընկերությունը հայտարարել է տան համար «խելացի տեխնիկա» արտադրող  Nest Labs ընկերությունը 3,2 մլրդ դոլարով ձեռքբերելու մասին։


Հայտնի է, որ Nest Labs-ը զբաղվում է տարբեր սարքերի բարձրտեխնոլոգիական տարբերակների արտադրությամբ, օրինակ՝ ծխի դետեկտորի։


Nest Labs-ը հիմնադրվել է Apple-ի ինժեներների եւ iPod-ի ստեղծող Թոնի Ֆադել եւ Մեթ Ռոջերսի կողմից։ Սա  Google-ի համար ամենախոշոր գործարքը կդառնա՝  Motorola-ն գնելուց հետո, հայտնում է BBC-ն։


Nest Labs-ը շուկա էր դուրս եկել 2011-ի վերջին, դրա արտադրանքը փորձագետների եւ գնորդների բարձր գնահատականին է արժանացել տեխնիկական բնութագրի, ինչպես նաեւ դիզայնի համար, հայտնում է lenta.ru-ն։

Նույն շարքից