Միջազգային 

Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի մինչև հունիսի 27-ը. Պյոտր Պորոշենկո

analitik.am

Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրի ոչ ուշ, քան հունիսի 27-ին: Այս մասին հունիսի 7-ին երդմնակալության արարողությունից հետո արտասահմանյան պատվիրակությունների և Ուկրաինայում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

Պորոշենկոն նաև հայտարարել է, որ մինչև տարեվերջ կավարտեն Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումը:

 

«Մենք արդեն ավարտել ենք առանց վիզային ռեժիմի հարաբերությունների առաջին փուլը:  Շատ շուտով կավարտենք նաե երկրորդ փուլը, որպեսզի 2015 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի քաղաքացիները Եվրամիություն մուտք գործեն առանց վիզայի»,- ասել է Պորոշենկոն` հավելելով, որ հարցը գտնվում է, թե' Ուկրաինայի, թե' Եվրամիության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

 

Նույն շարքից