Միջազգային 

Խորհրդարանական ընտրություններում հաղթել Է «Միասնական Օսիա» կուսակցությունը

analitik.am

«Միասնական Օսիա» կուսակցությունը, նախնական տվյալներով, հաղթել Է հունիսի 8-ին Հարավային Օսիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: Բոլոր քվեների հաշվումից հետո այն հավաքել Է 43,10 տոկոս: Այդ մասին հաղորդել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիևան:

 

Երկրորդ տեղում Է «Ժողովրդի միասնություն» կուսակցությունը, որը հավաքել Է ձայների 13,24 տոկոսը, նրան հետևում Է «Ժողովրդական կուսակցությունը՝ 9,09 տոկոսով, չորրորդ տեղում «Նիխաս» կուսակցությունն Է՝ 7,47 տոկոս արդյունքով, ասել Է ԿԸՀ-ի ղեկավարը:  

 

Հարավային Օսիայի նոր գումարման խորհրդարան կմտնի չորս կուսակցություն՝ «Միասնական Օսիան», որն ստացել Է 20 պատգամավորական մանդատ, «Ժողովրդի միասնությունը»՝ վեց, «Ժողովրդական կուսակցությունը» և «Նիխասը» կստանան չորսական տեղ:

 

Ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել Է 60,14 տոկոս (21 129 մարդ):  

   

Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հինգ օրվա ընթացքում, ինչից հետո երկու շաբաթվա ընթացքում կկայանա նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ենթադրվում Է, որ նիստում կընտրվի իշխանության օրենսդիր մարմնի խոսնակը:

 

Ընտրություններին մասնակցել են ինը քաղաքական կուսակցություններ:

 

Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանը բաղկացած Է 34 պատգամավորներից, որոնք համամասնական համակարգով ընտրվում են հինգ տարի ժամկետով:

 

Նույն շարքից