Միջազգային 

Բառոզուն տարածաշրջանային ուղևորության շրջանակներում Թբիլիսի կժամանի

analitik.am

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն տարածաշրջանային ուղևորության շրջանակներում Թբիլիսի կժամանի այս շաբաթ՝ Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:

 

Բառոզուն տարածաշրջանային շրջագայությունը կսկսի Մոլդովայից, ուր նա կժամանի հունիսի 11-ին: Վրաստանի հետ բանակցությունները պլանավորվում Է անցկացնել հունիսի 13-ին, ինչից հետո Բառոզուն կուղևորվի Ադրբեջան:

 

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և առևտրական տարածության վերաբերյալ պայմանագրի ձևակերպումը պատմական փուլ կլինի մեր հարաբերություններում: Դա ներդրում Է մեր ապագայի համար, որը կվերափոխի տնտեսությունը, կբացի շուկաներ, կբարելավի գործարար միջավայրը, տնտեսական հնարավորություններ կստեղծի Վրաստանի բոլոր քաղաքացիների բարգավաճման համար»,- հայտարարել Է Բառոզուն այցի նախօրեին:

 

Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերը նախաստորագրվել են նոյեմբերի վերջին «Արևելյան գործընկերության» երկրների Վիլնյուսի գագաթնաժողովում: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորվում Էր օգոստոս-սեպտեմբերին, բայց այնուհետև տեղափոխվել Է հունիսի 27-ին:

 

Նույն շարքից