Տնտեսություն 

2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա

2018թ-ի ապրիլ ամսին ներմուծվել է 4324 ավտոմեքենա: 2019թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%):

- Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում:

- Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը:

- Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ:

- Ավտոմաքսազերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը:

- Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում:

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2804878666218996&set=a.445525368821016&type=3&theater

Նույն շարքից