Սպորտ 

Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին մեկ բան ասեմ՝ համեմատելով հարևան Վրաստանի հետ

analitik.am

Հայկական ֆուտբոլի ներկա վիճակի մասին մեկ բան ասեմ՝ համեմատելով հարևան Վրաստանի հետ: Մեր երկրում հաշվվում է 541 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 4035 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 361 աղջիկ և 93 հոգի ներգրավված են ֆուտզալում:

Հիմա Վրաստանը նույն սկզբունքով. 1200 պրոֆեսիոնալ տղա ֆուտբոլիստ, 22 000 տղա մանկապատանեկան ֆուտբոլում, 800 աղջիկ և 1000 հոգի ֆուտզալում:

Թերևս անգամներ գերազանցող մեր հարևանները շատ ավելի մեծ շանսեր ունեն լավ ֆուտբոլ ունենալու, քան մենք, հասկանալի է նաև, թե ինչու է ֆեդերացիան այսօր օրնիբուն աշխատում ֆուտբոլով զբաղվողների թիվն ավելացնելու, այն մասսայական դարձնելու համար, մարզերում, հատկապես գյուղական համանքներում ֆուբոլային դաշտեր ունենալը, քաղաքներում ֆուտբոլի դպրոցներ կառուցելը, մարզադաշտեր վերականգնելն անհրաժեշտություն է: Թվերն ամեն ինչի մասին խոսում են:

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան

Նույն շարքից