IT 

Windows XP-ի հակավիրուսային սպասարկումը մեկ տարով կերկարացվի

analitik.am

2014 թ. ապրիլի 8-ին Microsoft-ը կդադարեցնի Windows XP օպերացիոն համակարգի սպասարկումը:Այդ օրից սկսած օպերացիոն համակարգի համար անվտանգության հավելյալ թարմացումներ չեն թողարկվի, ինչը հարթակը խոցելի կդարձնի ցանցահենների համար: Այնուհանդերձ ընկերությունը որոշել է մինչ 2015 թվականի հուլիսի 14-ը շարունակել Windows XP-ի համար հակավիրուսային սպասարկումը՝ թարմացնելով նախկին բազային տվյալները: Այս մասին հայտնում է Microsoft-ի բլոգը:

Մշակողն իր օգտատերերին տալիս է ժամանակ՝ անցում կատարելու ավելի ժամանակակից համակարգի՝ Windows 7/8-ի, կամ սպասել 2015-ի ապրիլին Windows 9-ի թողարկմանը:

XP-ի հիմնական սպասարկումն ավարտվել է դեռևս 2009-ին: 2014-ի ապրիլին լրանում է երկարացված ժամկետով սպասարկման ամսաթիվը: 

Նույն շարքից