Եվրամիությունը Իսրայելին և ապագա պաղեստինյան պետությանն «արտոնյալ գործընկերություն» Է առաջարկում նրանց կողմից հակամարտության կարգավորման դեպքում, որը կարող Է «արմատապես» փոխել նրանց ապագան: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Իսրայելցիների և պաղեստինցիների հիմնական դոնորի և խոշորագույն առևտրական գործընկերոջ՝ ԵՄ-ի «աննախադեպ» բոնուսների խոստումը հնչել Է մերձավորարևելյան հաշտության գործընթացում հերթական ճգնաժամի ֆոնի վրա: Կողմերը միմյանց վրա են բարդում բանակցությունների ապրիլյան ձախողման մեղքը, որոնք նրանք վեց ամիս անընդմեջ վարում Էին ԱՄՆ-ի միջնորդությամբ:
«Մերձավոր արևելքի համապարփակ խաղաղությունը Եվրամիության և մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն Է վերջին 30 տարվա ընթացքում: Քաղաքական և տնտեսական միջոցներով մենք աջակցում ենք «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքի կենսագործմանը: Վերջերս մենք հանդես ենք եկել Իսրայելի և ապագա Պաղեստինի պետության համար հատուկ արտոնյալ գործընկերության նախաձեռնությամբ՝ հաշտության բանակցությունների հաջող ավարտի դեպքում»,-ասել Է Բառոզուն միջազգային խորհրդաժողովում, որը կայացել Է իսրայելական Գերցլիա քաղաքում:
«Այն, ինչ առաջարկում Է Ավրամիությունը, որ կարող Է հիմնովին փոխել ձեր ապագան, Եվրոպայի և մնացած աշխարհի հետ ձեր հարաբերությունների ապագան»,-ընդգծել Է նա: Արտոնյալ գործընկերությունը, Բառոզուի խոսքով, կվերաբերի քաղաքականության, անվտանգության, առևտրի, ներդրումների, Էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, մշակույթի, կրթության և գիտության բնագավառներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: