Սպորտ 

Անահավանական «Այաքսը» փշրեց «Յուվեի» և Ռոնալդուի երազանքները

analitik.am

Ապրիլի 16-ին տեդի ունեցան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչի առաջին պատասխան հանդիպումները:

Հոլանդական «Այաքսը» կարողացավ մրցակից հարկի տակ 1:2 հաշվով կամային հաղթանակ տոնել վերջին տարիներին իտալական ֆուտբոլի դրոշակակիր Թուրինի «Յուվենթուսի» նկատմամբ, որտեղ հանդես է գալիս նաև ՉԼ-ի վերջին երեք տարիների հաղթող Քրիշտիանո Ռոնալդուն, ով էլ դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը: Իսկ հոլանդական գրանդից գոլի հեղինակ դարձան Դոննի վան դե Բեկը և թիմի ավագ Մաթեյս դե Լիհթը: Պայքարն այս զույգից շարունակելու են հենց հոլանդացիները:

Երեկոյի մյուս խաղում կատալոնական «Բարսելոնան» շանս չտվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»՝ սեփական հարկի տակ ջախջախելով 3:0 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մեսսին, մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Ֆիլիպե Կոուտինիոն: Մեսսին և թիմը շարունակում են քայլել դեպի իրենց երազանքը:

 

Նույն շարքից