Միջազգային 

Թբիլիսիում կբացվի Միջազգային ներդրումային խորհրդաժողով

analitik.am

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն հունիսի 13-ին այցելելու է Վրաստան, որտեղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին կբացի երկրում առաջին Միջազգային ներդրումային խորհրդաժողովը: Այդ մասին  հունիսի 9-ին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:

 

«Նմանօրինակ խորհրդաժողովը Վրաստանում նախադեպը չունի»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Զալկալիանին՝ նշելով Եվրոպայի մեծ ուշադրությունը հանրապետության նկատմամբ:

 

«Եվրամիության կողմից դրսևորվող ուշադրությունը և վերջին ժամանակներս հաճախացած բարձր մակարդակի այցելությունները  մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե Եվրամիությունը որքան մեծ նշանակություն Է տալիս Վրաստանի հետ համագործակցության խորացմանը, հատկապես ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին»,-ասել Է փոխնախարարը:

 

Խորհրդաժողովում քննարկվելիք հարցերի թվում հիմնականում կլինեն ֆինանսները, զբոսաշրջությունը, Էներգետիկան, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և սննդի արդյունաբերությունը:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն տարածաշրջանային ուղևորության շրջանակներում Թբիլիսի կժամանի այս շաբաթ՝ Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախաշեմին:

 

Բառոզուն տարածաշրջանային շրջագայությունը կսկսի Մոլդովայից, ուր նա կժամանի հունիսի 11-ին: Վրաստանի հետ բանակցությունները պլանավորվում Է անցկացնել հունիսի 13-ին, ինչից հետո Բառոզուն կուղևորվի Ադրբեջան:

 

«Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և առևտրական տարածության վերաբերյալ պայմանագրի ձևակերպումը պատմական փուլ կլինի մեր հարաբերություններում: Դա ներդրում Է մեր ապագայի համար, որը կվերափոխի տնտեսությունը, կբացի շուկաներ, կբարելավի գործարար միջավայրը, տնտեսական հնարավորություններ կստեղծի Վրաստանի բոլոր քաղաքացիների բարգավաճման համար»,- հայտարարել Է Բառոզուն այցի նախօրեին:

 

Վրաստանի և Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերը նախաստորագրվել են նոյեմբերի վերջին «Արևելյան գործընկերության» երկրների Վիլնյուսի գագաթնաժողովում: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորվում Էր օգոստոս-սեպտեմբերին, բայց այնուհետև տեղափոխվել Է հունիսի 27-ին:

 

Նույն շարքից