IT 

Մշակվում է «շոկոլադե» 3D տպիչ

analitik.am

Աշխարհում հրուշակեղեն արտադրող ամենախոշոր՝ ամերիկյան Hershey ընկերությունը, հինգշաբթի օրը 3D Systems ընկերության հետ կնքել է 3D տպիչի մշակման մասին համաձայնագիր, որով հնարավոր կլինի շոկոլադ տպել:

«Մենք ենթադրում ենք, որ նոր տեխնոլոգիաները, այդ թվում՝ 3D տպիչը, կարող են նպաստել մեր արտադրանքի առաջխաղացմանը»,- ասել է Hershey ընկերության հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Ուիլյամ Պապան:

3D Systems ընկերությունում նշել են, որ շոկոլադ տպելը կօգնի, որ 3D տպիչներն ավելի հայտնի դառնան:

3D տպիչի աշխատանքը նման է սովորական տպիչի աշխատանքին, սակայն թանաքի փոխարեն դրանում «լցվում է» անհրաժեշտ արտադրանքը տպելու նյութը, տվյալ դեպքում՝ շոկոլադը:

Թե երբ այն վաճառքի կդրվի և ինչ կարժենա՝ չի հաղորդվում:

Նույն շարքից