Այսօր՝ ապրիլի 17-ին, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովում ներկաները քննարկում են հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը ՀՀ-ում։
ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան ներկայացրել է Սինգապուրի օրինակը, որը, ըստ նրա, հակակոռուպցիոն ռազմավարության հաջողված օրինակ է։
Տիկին Արությունովնան ցանկություն է հայտնել այդ մոդելի ներդնումը տեսնել ՀՀ-ում։
Կարեն Զադոյանը, խոսելով Հակակոռուպցիոն համակարգի նոր մեխանիզմի ներդրման մասին, նշել է, որ այդ համակարգին, արդյունավետ գործելու նպատակով, անհրաժեշտ է տալ Սահմանադրական կարգավորում և ստեղծել մասնագիտացված դատարան հակակոռուպցիոն գործերի քննության համար։
Անդրադառնալով Սինգապուրի օրինակին՝ պարոն Զադոյանը նշել է, որ այդ օրինակը չի կարող կիրառվել ՀՀ-ում, քանի որ եղել է հեղափոխություն. «Երկրի կառավարման գործում մեծ դերակատարում ունեցող որոշ վարչության պետեր ասում էին, որ իրենք ինքնավար են: Եթե այդպես է, քաղաքական փոփոխության հետևանքով ինչո՞ւ էին աշխատանքից ազատման դիմում գրում»:
Նրա խոսքով, այդ խնդրի կարգավորման հարցում կան բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ ֆինանսական, կարողությունների, օրենսդրական կարգավորման և այլն։
Ըստ Զադոյանի, ամենակարևոր խնդիրը կարողությունների խնդիրն է. «Օրենքը հաճախ խախտում են այնպիսի մարդիկ, որոնց ոստիկանությունը, թեև ունի իրավասություն խախտումը արձանագրելու, սակայն չունի համապատասխան կարողություն իր իրավասությունն իրականացնելու»,-նշեց Կարեն Զադոյանը։
Նշենք, որ այսօր քննարկվում է ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության մեխանիզմի ներդրման մասին հարցը։